-
Սփյուռք
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում
00:1713.06.25 -
Հասարակական
Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է
23:5812.06.25 -
Հասարակական
Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում
23:3012.06.25 -
Աշխարհ
Սարսափելի ավիավթարից զոհվել է առնվազն 110 մարդ. օդանավը կործանվել է թռիչքից մեկ րոպե անց
23:0012.06.25 -
Քաղաքական
Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները․ Միրզոյան
22:4512.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պայթյունավտանգ պահին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Նախիջևանում՝ Երևանից 70 կմ հեռու
22:1512.06.25 -
Միջազգային
Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը
21:4512.06.25 -
Հասարակական
Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News
21:2512.06.25 -
Միջազգային
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
21:1912.06.25 -
Քաղաքական
Իմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմ
20:4512.06.25 -
Հասարակական
Սարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-ի
19:4512.06.25 -
Հասարակական
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
19:1512.06.25 -
Հասարակական
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
18:4512.06.25 -
Հասարակական
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
18:1512.06.25
Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը. «Էջմիածին» դաշինք

Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Էջմիածին» դաշինքը։
Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունը ինքնանպատակ չէ։ Հաստատապես պնդում ենք, որ այն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամական ուժերի ուղղորդմամբ, և միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին։ Հայոց ինքնության և գոյության մեջ իր անգնահատելի դերը և 1700-ամյա պատմություն ունեցող ՀԱԵ-ի հիմքերը խարխլելուց հետո է հնարավոր վերջնականապես կոտրել հայ ժողովրդի դիմադրությունը, պայքարի ոգին, կամքը և արժանապատվությունը։
Արձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։ Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։
Սա վերքաղաքական և վերկուսակցական պայքարի կոչ է և դրա շարքերում պետք է խոնարհվեն ամեն տեսակի խմբային և մասնավոր շահերը։ Համակարգված և կոորդինացված պայքարի անհրաժեշտություն տեսնելով՝ մենք՝ էջմիածնեցիներս, մեր վրա ենք վերցնում այդ անչափ պատասխանատու և պարտավորցնող բեռը և խնդրում ՀԱԵ հավատավոր հոտի մեր եղբայրներին ու քույրերին լինել զգոն, որպեսզի անհրաժեշտ պահին գործուն քայլերով թույլ չտանք Մայր Աթոռի զավթումն ու օկուպացիան չարիքի սպասավոր ՀՀ իշխանությունների կողմից։
Հայոց պետականության բոլոր ինստիտուները ոչնչացրած և խարխլած հակահայերի ձեռքերը չեն հասնելու մեր ինքնության գլխավոր հենասյուն համարվող Սուրբ Տաճարին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և մենք՝ քրիստոնյա հայերս, դա կերաշխավորենք։ Խնդրում ենք լինել զգոն և պատրաստ՝ անհրաժեշտ պահին մեր հավաքականությամբ ցույց տալու, որ Քրիստոսի եկեղեցին պաշտպանված է ոչ միայն Աստվածային ուժով, այլև՝ քրիստոնյա հայերով, որոնց համար պատիվ է լինել ՀԱԵ պաշտպանը և նրա հավերժական գոյության երաշխավորը։
Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը:
«Էջմիածին» դաշինք»։
-
15:20 12.06.25 Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը. Տեր Մովսես քահանա Կարդալ ավելին
-
23:38 10.06.25 Ուղիղ․ քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Կաթողիկոսին Կարդալ ավելին
-
18:49 10.06.25 Կոչ եմ անում հավաքվել Էջմիածնի հրապարակում, որտեղից էլ միասին կշարժվենք դեպի օդանավակայան՝ դիմավորելու Վեհափառին․ Սևակ Խաչատրյան Կարդալ ավելին
-
16:30 10.06.25 Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. Տեր Ահարոն քահանա Մելքումյան Կարդալ ավելին