Լրահոս
Իրավական
00:40
08.09.24
199

Ոստիկանի են սպանել Հայաստանում. լարվածություն՝ Նալբանդյան գյուղում

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ ոստիկան է սպանվել, ևս մեկը վիրավոր է: Գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, որը կասկածվում է ոստիկանին սպանելու և մյուսին վիրավորելու մեջ, որոնվում է: Ոստիկանությունից հայտնում են, որ նա զինված է:

ՆԳՆ-ն հայտնել է սպանված ոստիկանի անունը. «Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը»։

Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչներ, քրեագետներ և Քննչական կոմիտեի աշխատակիցներ: Նալբանդյան գյուղում են եղել նաև ՆԳՆ նախարարը և ՀՀ ոստիկանապետը: