Լրահոս
Հասարակական
18:00
13.01.25
539

Ոսկու շուկայի բունտը. հարկերի կրկնակի բարձրացումն առևտրականներին փողոց է հանել

 

Կառավարության մոտ ցույցի են դուրս եկել «Ոսկու շուկայի» աշխատողները: Բողոքում են հարկային փոփոխված օրենսգրքից: Փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները հունվարից 10 տոկոս շրջանառության հարկ են վճարելու՝ նախկին 5 տոկոսի փոխարեն: Ցուցարարները բողոքում են, որ քննարկման կանչած իշխանությունը հաշվի չի առել իրենց առաջարկներն ու կայացրել է որոշում, որը կործանելու է միջին բիզնեսը Հայաստանում: