Լրահոս
Տնտեսական
19:20
31.08.24
59

Ոսկու փոշի՝ Հայաստանի տնտեսական աճի վրա. Ռուսաստանից կախվածությունը մեծացել է

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին ամենաշատը խոսող իշխանության օրոք չնչին աճ է գրացել առևտրաշրջանառությունը Եվրամիության անդամների հետ, իսկ այ կախվածությունը ռուսական շուկայից գրեթե 5 անգամ մեծացել է:

Թիվը պաշտոնական վիճակագրությունից է: Տնտեսության դիվերսիֆիկացիան տապալված է համարում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Նրա դիտարկմամբ՝ իրականության հետ աղերս չունեն ազգային վիճակագրության ծառայության՝ արդյունաբերությանն առնչվող երկնիշ աճի թվերը:

Ըստ տնտեսագետի՝ Ռուսաստանից ներկրվող և Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող ոսկու հաշվին է արդյունաբերական բումի էֆեկտը: Հայաստանը պարզապես տրանզիտ երկիր է դարձել: