Լրահոս
Մամուլի տեսություն
10:10
18.01.25
231

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ: 

«Ժողովուրդ»

Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն:

«Հրապարակ»

Ներկուսակցական, ներիշխանական խնջույքներից մի քանի օր առաջ Փաշինյանի ախրանան մանրակրկիտ ճշտում է մենյուն, իսկ խնջույքի օրը հերթապահում է խոհանոցում, հետեւում, թե ինչպես են սնունդը պատրաստում եւ հրամցնում Փաշինյանին։

«Փաստ»

Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ թերթին ճշտել չի հաջողվել:

«Փաստ»

Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ։