Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
04.12.24
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։

«Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են՝ 2018 թ-ին առկա 13 մլն դրամից դառնալով 45,5 մլն դրամ։ 

«Հրապարակ»

Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն:

«Ժողովուրդ»

Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից Նիկոլ Փաշինյանին նվիրել է կավե քանդակ՝ «Քնքշանք եւ սեր» անվամբ։

«Հրապարակ»

Փաշինյանը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում ավարտել իշխանազավթումը եւ քաղաքապետի ԺՊ նշանակել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ Գյումրու ընտրություններում հաղթի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: