Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
23.01.25
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել:

«Հրապարակ»

Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։

«Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ 65 պատգամավորներով ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հայաստանի մշակութային ազգային կառույցները պետք է լինեն պետական։

«Հրապարակ»

Հովիկ Աղազարյանի դեմ նոր արշավանքների կազմակերպողը ՔՊ-ականների կողմից «Գեբելս» մականունը ստացած Արթուր Հովհաննիսյանն է:

«Փաստ»

Երևանի քաղաքապետարանում նախատեսում են առաջիկայում հանրությանը ներկայացնել այն հիմքերը, որոնցով 50 հազար դրամով տուգանելու են առանց տոմսի երթևեկելու համար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ: