Լրահոս
Սպորտ
13:45
18.01.25
362

Որքա՞ն է վաստակում Հոլանդը Մանչեսթեր Սիթիում

Img default alt hy

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը ֆուտբոլի պատմության մեջ ամենաեկամտաբերն է, հաշվի առնելով լրացուցիչ վճարումները, հավատարմության բոնուսները և նրա կերպարի օգտագործման վճարները։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը նոր աշխատանքային պայմանագրով շաբաթական մոտ £1 մլն է վաստակում։

«Քաղաքաբնակները» հայտարարեցին Հոլանդի հետ պայմանագրի երկարացման մասին ուրբաթ՝ հունվարի 17-ին։ Նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը։ Ավելի վաղ The Guardian պարբերականը հայտնել էր, որ նորվեգացի հարձակվողի աշխատավարձն առանց բոնուսների կազմում է շաբաթական £500 000։