Լրահոս
Միջազգային
13:42
15.05.24
130

Օրհասական վիճակում գտնվող Ուկրաինայում նվագում ու երգում է ԱՄՆ պետքարտուղարը

«Պատերազմի ներկա փուլը օրհասական է Կիևի համար, առաջիկա ամիսներին Ուկրաինայից շատ ջանք կպահանջվի»: Այսպիսի հայտարարություն է արել Կիևում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար էնթոնի Բլինքենը: Նա ասել է, որ այն ինչ քանդել է Պուտինը, Ռուսաստանն էլ պետք է վերականգնի: Բլինքենը Զելենսկիին երաշխավորել է, որ նոր ռազմական օգնությունը ճանապարհին է: Զելենսկին էլ իր հերթին նշել է, որ իրենց անհրաժեշտ են Պատրիոտ տեսակի ՀՕՊ համակարգեր: Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ ռուսները մարտավարական հաջողություններ ունեն Խարկովում: Ի դեպ, սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Միացյալ Նահանգների պետքարտուղարը նվագում և երգում Կիևի սրճարաններից մեկում։