Լրահոս
Միջազգային
21:15
18.06.24
138

Օգնում ենք Ուկրաինային, քանի որ դա, առաջին հերթին, համապատասխանում է մեր անվտանգության շահերին․ Ստոլտենբերգ

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքն աջակցում է Ուկրաինային՝ ելնելով իր անվտանգության շահերից։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ դա, առաջին հերթին, համապատասխանում է մեր անվտանգության շահերին», - ասել է Ստոլտենբերգն ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։