Լրահոս
Հայաստան
15:23
12.02.24
150

«Ողջունելի է, որ դատարանը արդար որոշում է կայացրել». Արմինե Հովհաննիսյան․ «Առավոտ»

Img default alt hy

«Առավոտ»-ը գրում է․

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը դատական կարգով փորձում է պաշտպանել ապօրինի շինարարության պատճառով իր շահառուների ոտնահարված իրավունքները: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է «Օրրանի» ներկայացված հայցն ընդդեմ Արգամ Հովհաննիսյանի և երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ հայցվորի իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք տիկին Հովհաննիսյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը։

-Ողջունելի է, որ դատարանը արդար որոշում է կայացրել։ Այս ժամանակներում, երբ շինարարական անօրինություններն ամենուր են, գովելի է դատարանի անաչառությունը, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ անարդարության դեմ պայքարն իզուր չէ։ Հույս ունենք, որ դատարանը նույն ոգով և բծախնդրությամբ կշարունակի մերժել պատասխանող կողմերի բողոքարկումները և բուն դատական գործընթացը կշարունակի նույն բարեխղճությամբ։

-ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը։ Մասնավորապես, խնդրել էր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շրջանակում համապատասխան տեսչական ստուգում ձեռնարկել՝ պարզելու Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիմնավորվածությունը, ինչպես նաև տվյալ հասցեի կառուցապատման համապատասխանությունը ՀՀ-ում գործող քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության և այլ նորմերին։

-Տիկին Գալստյանին քաղաքապետարանի կողմից տեղեկացրել են, որ կառուցապատողն ունի համապատասխան շինարարական թույլտվություն, իսկ տեսչական մարմինը պատասխան նամակում գրել է՝ քանի որ գործը ներկայումս քննվում է դատական կարգով, վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը։

-Իրո՞ք կեղծված փաստաթղթեր էին ներկայացվել կառուցապատողի կողմից։

-Տեսչական մարմինը մեզ ուղարկել էր մի փաստաթուղթ, ըստ որի ես իբր տվել եմ շինարարության կառուցման համաձայնություն։ Այդ փաստաթուղթը նայելիս, անզեն աչքով էլ պարզ է, որ դա իմ ստորագրության բնօրինակը չէ։ Ավելին՝ փաստաթղթի վրա դրված է կես կնիք այն էլ՝ աղավաղված։ Նույնիսկ զարմանալի է, որ այսպիսի փաստաթուղթը պատկան մարմինները օգտագործել են որպես հիմք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։