Լրահոս
Աշխարհ
10:40
01.12.24
211

Ողբերգությունների մեջ թաթախված աշխարհում սպասում են հրաշքի. Ամանորի լույսերը Ավստրալիայից՝ Գերմանիա

Ամանորյա հրաշքի սպասումով են Ավստրալիայում և Գերմանիայում տոնական տրամադրությունը փողոց դուրս բերել: Հարյուր հազարավոր լուսադիոդներ, խաղալիքներով են զարդարել Սիդնեյի ամենամեծ տոնածառը: Գերմանիայում էլ ավանդույթի համաձայն սուրբծննդյան տոնավաճառներն են բացվել: Սուրբ Ծննդի և Ամանորի տոնին ընդառաջ երկրագնդի բոլոր բնակիչների ցանկությունը նույնն է` խաղաղություն են տենչում: