Լրահոս
Հասարակական
16:30
06.02.25
204

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: 
 
Մահացածներին փրկարարները պատգարակներով մոտեցրել են դիատարներին: 
 
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: