-
Հասարակական
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
19:1115.06.25 -
Հասարակական
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
17:3915.06.25 -
Հասարակական
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
17:2215.06.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. գլխիվայր շրջված մեքենայի վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ
17:0015.06.25 -
Միջազգային
Իրանն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ զորքերը աջակցում են Իսրայելին. Աբբաս Արաղչի
16:0515.06.25 -
Միջազգային
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար
13:5115.06.25 -
Հասարակական
Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին
12:4915.06.25 -
Միջազգային
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
23:5814.06.25 -
Հասարակական
Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
23:4514.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
23:3014.06.25 -
Միջազգային
Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
23:2414.06.25 -
Միջազգային
Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
23:1514.06.25 -
Հասարակական
Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
22:4514.06.25 -
Քաղաքական
Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
22:1514.06.25 -
Քաղաքական
Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը. Վահե Դավթյան
21:4514.06.25
Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Այս մասին տեղեկանում ենք Monument Watch-ի հերթական զեկույցից:
Զեկույցի մեջ նշվում է, որ 2025 թվականի մայիս ամսին Artsakhs Monuments-ը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ոչնչացրել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։
Հարկ է նշել, որ հուշարձանի ոչնչացման հետ մեկտեղ, կորսվում է նաև հոիշարձանի կրած գաղափարն ու արժեքները։ Կարևոր է նշել, որ հուշարձանների ոչնչացմամբ չեզոքանում է նաև Մայիսի 9-ի տոնի խորհուրդն ու ռեալիզացման խարիսխը։ Տոնը կենդանի պահելու արցախահայ համայնքի ջանքերը, առանց այն խորհրդանշող ժառանգության՝ մեծ մարտահրավեր են դարձել։ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ադրբեջանի զինվորականը կրակահերթի տակ էր հայտվել և ոչնչացվել Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։
Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։
Կազմակերպության արձագանքը
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։
Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար https://casebook.icrc.org/case-study/icjisrael-separation-wallsecurity-fence-occupied-palestinian-territory։
Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը:
-
17:23 13.06.25 Սևամորթ տավուշցին. մարզիչ Սիլվենի պատմությունը ցնցում է Սոչիի կինոփառատոնը Կարդալ ավելին
-
15:00 12.06.25 ԿԳՄՍՆ աշխատակիցները ծանոթացել են Տավուշի հուշարձանների վերականգնման ընթացքին Կարդալ ավելին
-
16:45 11.06.25 Բացվել է «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը Կարդալ ավելին
-
16:33 11.06.25 Երակներումս հայի արյուն է հոսում, իսկ ինձ չեն հրավիրում Հայաստան.կինոյի աստղերը՝ Եվրասիա-կինոֆեստում Կարդալ ավելին