Լրահոս
Հասարակական
20:09
09.06.25
193

Ո՞ւր են անհետացել արյունոտ կերուխումի կադրերը. ձերբակալվել է Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը

 

Արզնիում տեղի ունեցած արյունոտ միջադեպի հետևանքով ձերբակալվել է Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը: Արզնիում ասում են, որ հենց նրա կազմակերպած խնջույքն է ավարտվել կրակոցներով: Այսօր առավոտյան համայնքապետարանում հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել կատարվածը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Արզնի համայնքի ղեկավարից բացի 6 մարդ է ձերբակալվել: