-
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25 -
Մշակույթ
Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ
19:0714.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան
18:4914.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգներ և կասկածներ՝ Փաշինյանի-Ալիև թղթի շուրջ. աշխարհի առաջին արձագանքները
18:3014.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
17:4514.03.25 -
Քաղաքական
Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան
17:3014.03.25 -
Իրավական
1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
16:4614.03.25
Նոր պահանջ ԵՄ-ից․ ապրիլի 1-ից պետք է տրամադրել տվյալներ եվրոպական երկրներ ուղարկվող կամ ԵՄ տարածքով անցնող ապրանքների մասին

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխությունների մասին․
«ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 - ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց տարածքով անցնող ապրանքների մասին՝ մինչև դրանց ժամանումը, «Մուտքի ամփոփիչ հայտարարագիր (Entry Summary Declaration - ENS)» փաստաթղթի միջոցով:
Տնտեսվարողները, որոնք պատրաստ չեն լինի մինչև նշված ամսաթիվը, պետք է դիմեն ԵՄ անդամ պետության Ազգային սպասարկման գրասենյակ (National Service Desk), որտեղ գրանցվել և ստացել են իրենց «EORI» համարը, որ պահանջեն տեղակայման պատուհան (Deployment window)՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը: Տեղակայման պատուհանները տրվում են միայն դիմումի հիման վրա:
Ամբողջական տեղեկատվական փաթեթը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://taxation-customs.ec.europa.eu/customs-4/customs-security/ ։
Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է ամենամսյա վեբինարներ (անգլերեն), որտեղ տնտեսվարողները կարող են բարձրացնել հարցադրումներ ICS2-ի գործառնական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հաջորդ վեբինարը նախատեսված է մարտի 5-ին, իսկ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://circabc.europa.eu/ui/group/18fb5859-3970-4ac5-b30b-6604977a15a7/agenda։
Բացի այդ, Հանձնաժողովը կարող է կազմակերպել երկրի կամ տարածաշրջանի համար հատուկ ICS2 վեբինարներ՝ համաձայն հայցի:
ICS2-ի պահանջները վերաբերում են նաև փոստային և էքսպրես փոխադրողներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են լոգիստիկ մատակարարները: Որոշակի հանգամանքներում ԵՄ-ում հաստատված վերջնական բեռն ստացողները նույնպես պետք է ներկայացնեն ENS-ի տվյալները ICS2-ին: Ապահովության և անվտանգության տվյալների նմանատիպ պահանջներն արդեն ուժի մեջ են օդային, ծովային և ներքին ջրային բեռների փոխադրումների համար»:
-
16:30 14.03.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
10:45 13.03.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
18:00 12.03.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
20:15 11.03.25 Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս-2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Կարդալ ավելին