Լրահոս
Կրթություն և գիտություն
22:42
23.01.24
257

Նոր ողբը Հայոց պատմության. ԿԳՄՍՆ-ն ուրիշ պատմություն է առաջարկում հայ ժողովրդին

Շարունակվում է Փաշինյանի կռիվը անցյալի դեմ: Այս անգամ՝ ոչ թե նախկինների, այլ հենց պատմության: 7-րդ դասարանի դասագրքի սկանդալը դեռ չլռած, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը մեկ ուրիշ՝ ոչ պակաս աղմկոտ նախաձեռնություն է հրապարակ նետել: ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: