-
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25 -
Մշակույթ
Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ
19:0714.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան
18:4914.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգներ և կասկածներ՝ Փաշինյանի-Ալիև թղթի շուրջ. աշխարհի առաջին արձագանքները
18:3014.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
17:4514.03.25 -
Քաղաքական
Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան
17:3014.03.25 -
Իրավական
1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
16:4614.03.25
Թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել․ 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար, հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցները յուրացման եղանակով հափշտակել են համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև պատրաստել և օգտագործել են վճարման չափն ու փաստը հաստատող ակնհայտ կեղծ անդորրագրեր։
Մասնավորապես՝ Գ.Մ.-ն 2019 թվականի օգոստոսի 14-ից 2021 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման ենթակա տարածքի բնակիչներից՝ որպես աղբահանության վճար, գանձված գումարների դիմաց տվել է նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան:
Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով):
Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
20:07 14.03.25 Վաղարշապատում մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է (Տեսանյութ) Կարդալ ավելին
-
18:00 14.03.25 Մերձավանի գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ ՔԿ Կարդալ ավելին
-
17:14 14.03.25 Կապանի համայնքային ոստիկանները հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին Կարդալ ավելին
-
16:46 14.03.25 1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար Կարդալ ավելին