Լրահոս
Աշխարհ
15:08
27.05.24
126

Նոր ավերիչ ցիկլոն է սպասվում Բանգլադեշում. հեղեղումների պատճառով 800 հազար մարդ տարհանվել է

Աղետալի իրավիճակ է Բանգլադեշում: Առնվազն 800 հազար մարդ է տարհանվել քաղաքից հեղեղումների պատճառով: Ջրերը լցվել են բնակավայրեր, ջուրը սրբել տարել է ամեն ինչ: Օդերևութաբանները զգուշացնում են, որ նոր ցիկլոն է սպասվում, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ բնակչության համար: Բանգլադեշի ներքին ջրային տրանսպորտի վարչությունը դադարեցրել է բոլոր տեսակի գետային նավերի աշխատանքը ներքին բոլոր երթուղիներով: