-
Հասարակական
5 տարի անց 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներին հուղարկավորեցին զինվորական կարգով. News.am
23:3617.02.25 -
Քաղաքական
Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին
23:1617.02.25 -
Հասարակական
Կտրվում է պետության աջակցությունը. ի՞նչ են անելու Արցախից տեղահանվածներն առանց գոյատևման գումարի
23:0417.02.25 -
Հասարակական
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում դիտարկել է պետական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը
22:3217.02.25 -
Քաղաքական
Կովկասյան Ռեմբոն դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր. Քոչարյանը չի բացառում, որ Փաշինյանը զանգի Պուտինին
22:2117.02.25 -
Միջազգային
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսում են՝ առանց Ուկրաինայի. Մոսկվան ու Վաշինգտոնը կխոսեն Սաուդյան Արաբիայում
22:0017.02.25 -
Հասարակական
Արարատի մարզի գյուղում՝ տան անասնագոմում, հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ պարանով կախված վիճակում
21:4817.02.25 -
Քաղաքական
Փաշինյանին հնարավոր է հեռացնել. ծանրակշիռ է լինելու «Հայաստան» դաշինքի հայտը՝ ընտրություններին
21:3017.02.25 -
Հասարակական
Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններից օգտվողները կստանան սոցիալական ծախսերի փոխհատուցում
20:4517.02.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ է տաքացել Մեղրիի թեման. Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը
19:4917.02.25 -
Հասարակական
Կոտայքում «Suzuki»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա տուժած
18:1017.02.25 -
Միջազգային
Գազան քո 52-րդ նահանգը չէ. Ամստերդամում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ըննդեմ Թրամփի և հանուն Պաղեստինի
18:0717.02.25 -
Հասարակական
Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
17:2617.02.25 -
Հասարակական
Ավինյանը պաշտպանում է կոշտ վարորդներին և սպառնում քաղաքացիներին. խոստացած տրոլեյբուսները գուցե չգնեն
17:1017.02.25 -
Քաղաքական
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:5817.02.25 -
Իրավական
Փետրվարի 10-ից 17-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4,588 խախտում
16:3217.02.25 -
Քաղաքական
Թրամփը հին է, թե՞ նոր․ նա նախորդ ընտրություններում պարտվեց, բայց այժմ ավելի համոզիչ հաղթեց. Քոչարյան
16:2417.02.25
Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը․ Արմեն Աշոտյան

Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:
Այդ, առաջին հայացքից ինքնանպատակ մեդիաակտիվության մյուս շարժառիթը երկրի քաղաքական գործընթացները դեպի 2026թ.-ի հերթական ընտրություններ ուղղորդելն էր: Եվ կարող եմ հստակ պնդել. Նիկոլի վերջին ասուլիսն առաջին նախընտրական ասուլիսն էր:
Եվ, վերջապես, երրորդ արձանագրումս այն է, որ այդ ընտրական ասուլիսի հիմնական լսարանը, նպատակային թիրախը «դուրսն» էր՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, գերտերությունները և գեոպոլիտիկ կենտրոնները: Նման թարգետավորման նպատակը պարզ է. առանց դրսի աջակցության և լոյալության՝ Նիկոլը ոչ միայն չի հաղթի 2026թ.-ին, այլև պարզապես չի հասնի այդ ընտրություններին:
Ասուլիսից ամենաքննարկվող դրվագներից մեկն Ադրբեջանին հրապարակավ արված առաջարկն է՝ ստորագրել համաձայնեցվածը և շարունակել բանակցել տարաձայնությունների շուրջ: Այս մանևրի իմաստը նույնպես պարզ է և գալիս է հաստատելու դեռևս ամիսներ առաջ արած իմ այն կանխատեսումը, որ Նիկոլին 2026 թ.-ին ընդառաջ օդի և ջրի պես պետք է թուղթ, որը կկոչվի «Խաղաղության պայմանագիր»՝ անկախ նրանից, թե ինչի մասին է այն լինելու:
Սակայն ակնհայտ է, որ տվյալ մոտեցումը հայ ժողովրդին խաբելու հերթական մախինացիան է, թոզ փչելու շոու, որի վրա Փաշինյանը կառուցելու է իր ողջ ռազմավարությունը 2026 թ.-ին վերարտադրվելու համար: Այս շուլերությունը ոչ միայն ծուղակ է, այլև ամբողջությամբ հակասում է դիվանագիտական աքսիոմներից մեկին՝ «ոչինչ համաձայնեցված չէ, մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ»: Ի դեպ, փաշինյանական վարչախումբը պարբերաբար ժամանակին հիշատակում էր հենց այս մոտեցումը:
Բերեմ կենցաղային օրինակ:
Պատկերացրե՛ք, որ սրտի սուր ինֆարկտով հիվանդին բերել եք հիվանդանոց՝ կյանքը փրկելու համար: Բժիշկները մի քանի ժամ խորհրդավոր դեմքերով և լատիներեն բառերով ինքնամոռաց քննարկումներից հետո դուրս գան ռեանիմացիայից և մոտենան ձեզ՝ որպես հիվանդի հարազատների՝ հետևյալ առաջարկով.
– Գիտե՞ք,- ակնոցները ուղղելով՝ հեռվից սկսեն նրանք,- ձեր հիվանդը, բացի ինֆարկտից, ունի նաև բազմաթիվ այլ հիվանդություններ: Թե ինչպես բուժել նրա ինֆարկտը, մենք դեռ վերջնական չենք որոշել, բայց պատրաստ ենք անհապաղ սկսել նրա եղունգների «գրիբոկի», խրոնիկ թութքի, քթի պոլիպի և սեղանատամի կարիեսի բուժումը:
Արդյոք կտա՞ք ձեր համաձայնությունը՝ մահամերձ պառկած հարազատին նման առաջնահերթ «բուժում» իրականացնելու:
Բնական է, որ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով Փաշինյանի գերակայությունները, շարունակելու է նրան դեմ տալ է՛լ հայկական զինված ուժերի համար սահմանափակումներ, է՛լ Սահմանադրության փոփոխություն, է՛լ ԵՄ դիտորդական առաքելության փակում, է՛լ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նիկոլին չի փրկում անգամ Ալիևի հետ один на один մնալու ցանկությունը, որի հիմքում, կարծում եմ, նաև գեոպոլիտիկ խաղերի ընթացքում ստացած տրավմաներն են, որոնք ամոքելու համար էին նաև որոշակի ռևերանսները Ռուսաստանի հասցեին:
Ի դեպ, ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնելու՝ Ալիևի նոր պահանջի հիմքում նույնպես ցանկությունն է՝ հաճոյանալ Մոսկվային: Ալիևը հմտորեն օգտագործում է ՌԴ-Արևմուտք հակասությունները և Փաշինյանի բոլոր կիքսերն այդ դաշտում: ԵՄ-ն Ալիևից չի նեղանա նման առաջարկի համար (ըտե՞նց բաներ են ներել Ալիևին Բրյուսելում): Բայց գերզգայուն դարձած Մոսկվան հաստատ «բարձր կգնահատի» Ադրբեջանի նախագահի նետած քարը եվրաբյուրոկրատների ապակեպատ օֆիսների ուղղությամբ:
Ի մի բերելով փաշինյանական ասուլիսի տեսանելի և ենթադրելի տողատակերը՝ կարող ենք պոստֆակտում կարգախոս առաջարկել իրեն՝ դրսում իր համար բարենպաստ միջավայր ձևավորելու ջանքերին՝ «Օգնե՛ք ինձ՝ ծառայել ձեզ»:
Ավա՜ղ, կասկած չունեմ, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում Փաշինյանը կրկին կզիջի Ալիևին, կունենա Արևմուտքի սատարումը և նորից հույսեր կարթնացնի Մոսկվայի մոտ: Եվ այս ամենը բացառապես մեր՝ հայերիս հաշվին:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
03.09.2024թ.
-
23:16 17.02.25 Թող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահին Կարդալ ավելին
-
22:21 17.02.25 Կովկասյան Ռեմբոն դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր. Քոչարյանը չի բացառում, որ Փաշինյանը զանգի Պուտինին Կարդալ ավելին
-
21:30 17.02.25 Փաշինյանին հնարավոր է հեռացնել. ծանրակշիռ է լինելու «Հայաստան» դաշինքի հայտը՝ ընտրություններին Կարդալ ավելին
-
21:05 17.02.25 Մինսկի խմբից հրաժարվել չի կարելի․ Հրանտ Բագրատյան Կարդալ ավելին