Լրահոս
Իրավական
16:00
19.06.25
759

Նիկոլ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները. փաստաբան

Img default alt hy

Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները ինձ հիմք ու իրավունք են տալիս վերջինիս հրապարակայնորեն մի հարց ուղղել: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Նիկո’լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ինչու՞ ես թաքցրել դրանք, ի՞նչ մեղսակցություն ունես այդ վրաերթին»,– ընդգծել է նա։