-
Միջազգային
Մենք կարող ենք խելամիտ կարգավորման գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱՄՆ փոխնախագահ
23:5414.02.25 -
Իրավական
40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ավելի քան 16 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված
23:4614.02.25 -
Միջազգային
Հարված՝ ատոմակայանին կամ թունավոր սադրանք. Չեռնոբիլի նոր աղետի համար ռուսներին է մեղադրում Ուկրաինան
23:2114.02.25 -
Հասարակական
Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթ
23:0014.02.25 -
Միջազգային
Պայթում է Բեյրութը զայրույթից. իրանական օդանավերի վայրէջքն արգելել են Իսրայելի՞ պահանջով
22:5414.02.25 -
Հասարակական
Տրանսպորտային բոյկոտը հասել է ուսանողներին. վարորդներն արդեն վիճում են ուղևորների հետ
22:4314.02.25 -
Քաղաքական
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
22:3014.02.25 -
Հասարակական
Հայտնաբերվել են Երևանում զինվшծ հшրձшկմшմբ տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար հափշտակողները
22:1014.02.25 -
Քաղաքական
Ռուսաստանին Մյունխեն չեն կանչել. Թրամփ-Պուտին սերտ շփումներն անհանգստացրել են ուկրաինացիներին
22:0414.02.25 -
Քաղաքական
Թե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան
21:3114.02.25 -
Քաղաքական
Փաշինյանը թափահարում է Խաղաղության խաչմերուկը Մյունխենում, ԱՄՆ փոխնախագահը խրատում է Եվրոպային
21:2414.02.25 -
Հասարակական
Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Toyota Vits»-ը․ կա վիրшվnր
21:1514.02.25 -
Միջազգային
Պուտինն ու Թրամփը ե՞րբ կհասնեն Հարավային Կովկաս. Ալիևի համար նպաստավոր իրավիճակ է
20:2714.02.25 -
Քաղաքական
Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ է հանդիպել
19:4414.02.25 -
Իրավական
Ցմահ ազատազրկման սպառնալիք. Ադրբեջանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը
19:3614.02.25 -
Քաղաքական
Պապիկյանը և Բելգիայի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
19:3014.02.25 -
Քաղաքական
Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան
19:0314.02.25 -
Քաղաքական
Ադրբեջանի հետ քննարկվել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը․ ԱԳՆ
18:4314.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երևան-Բաքու տեսակոնֆերանս. ի՞նչ նախագծեր են քննարկել Գրիգորյանն ու Մուստաֆաևը
18:3014.02.25 -
Քաղաքական
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը ևս մեկ ապացույց է, որ Զելենսկին ուկրինական Նիկոլն է. Գագիկ Համբարյան
18:2414.02.25
ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում

Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Ներկա էին նաև Նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, ծառայողներ։ Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարի, նախարարության և իր անունից շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ընդգծելով Հայաստանի Հանրապետության դիմակայունության առումով փրկարար ծառայողների աշխատանքի կարևորությունը՝ Սարգսյանը կարևորել է դինամիկ հասարակական հարաբերություններին զուգընթաց փրկարարների պատրաստվածությունը, շարունակական կրթության ապահովումը, որը հանրությանը մատուցվող ծառայության արդյունավետության բարձրացման երաշխիք է։
Փոխնախարարը նշել է, որ պետք է արժանին մատուցել ծառայողների 24/7 ռեժիմով մատուցած ծառայության հետևում կանգնած ընտանիքների անդամներին, ծառայողների կրթական գործընթացը կազմակերպող դասախոսական անձնակազմին, փրկարարական աշխատանքի համար փրկարարական գույքը պատշաճ տեսքի բերող անձնակազմին և ծառայության թիկունքում կանգնած բոլոր անձանց, որոնք այս կամ այն կերպ աջակցում են փրկարարի աշխատանքին։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը հետևողականորեն բարելավել և շարունակելու է բարելավել փրկարարների կրթական գործընթացը, աշխատանքային պայմանները, աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությունը, սոցիալական երաշխիքները, ինչը թույլ կտա, հենվելով ունեցած արդյունքների վրա, ապահովել զարգացման նոր մակարդակ։
Փրկարարի օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել ծառայողներին քաղաքացիների փրկության և պաշտպանության գործում խիզախության, բարեխիղճ ծառայության ու նվիրվածության համար։
Իր ելույթում Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության անձնակազմի անունից շնորհավորել է փրկարարներին՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանների և փրկարարների համատեղ արդյունավետ աշխատանքը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՆԳ նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքի՝ rescue.mia.gov.am-ի շնորհանդեսը։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում: Նա հավելել է, որ եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, իսկ ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրման շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ ծառայություն իրականացնելու և մասնագիտական տոնի կապակցությամբ փրկարարները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով ու պատվոգրերով, խրախուսվել արտահերթ կոչումներով։ Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։
-
23:30 14.02.25 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Կարդալ ավելին
-
23:00 14.02.25 Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթ Կարդալ ավելին
-
22:43 14.02.25 Տրանսպորտային բոյկոտը հասել է ուսանողներին. վարորդներն արդեն վիճում են ուղևորների հետ Կարդալ ավելին
-
22:10 14.02.25 Հայտնաբերվել են Երևանում զինվшծ հшրձшկմшմբ տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար հափշտակողները Կարդալ ավելին