-
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
20:4513.05.25 -
Քաղաքական
Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր
20:3513.05.25 -
Հասարակական
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը. Հայկ Կոստանյան
20:1013.05.25 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը․ Վարդան Օսկանյան
19:4513.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
19:3013.05.25 -
Հասարակական
Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ․ Oragir.News
18:4813.05.25 -
Հասարակական
Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
18:0013.05.25
ՆԳՆ-ն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Մայիսի 15-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան և արդյունավետ աշխատանք մաղթել։
Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ Երևանյան գրասենյակի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության հավակնոտ օրակարգի ձևավորման համար, որի արդյունքներն արդեն տեսանելի են։
Վահե Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների ոլորտներում:
Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ նույնպես բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը: Նա ներկայացրել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որում մեծ ներգրավվածություն ունի ՆԳ նախարարությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության մի շարք ուղղությունների՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման, փախստականների իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։
Առանձնացնելով հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտը՝ ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։
Կարևորելով բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքները՝ ՆԳ նախարարն առանձնացրել է հատկապես ոստիկանության գվարդիայի ստեղծման, օրենսդրական դաշտի կարգավորման և անձնակազմի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները և մատնանշել նախատեսվող ծրագրերը։
Կողմերը պլանավորել են շարունակելու աշխատանքները՝ ծառայողների կարողությունների զարգացման, ստանդարտների նորացման ուղղությամբ։
Քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ու ՄԻԵԴ վճիռների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ազատությունից զրկված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել արդեն իսկ առկա ձեռքբերումներն ու ընդլայնել համագործակցության օրակարգը։
-
21:11 13.05.25 Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց. Ռոման Երիցյան Կարդալ ավելին
-
18:15 13.05.25 Դատավոր Աղասի Մկոյանի լիազորությունները դադարեցվել են Կարդալ ավելին
-
15:45 13.05.25 Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, քեզ չափավորիր և սթափվիր. Զարուհի Փոստանջյան Կարդալ ավելին
-
14:30 13.05.25 Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ․ 168․am Կարդալ ավելին