Լրահոս
Հասարակական
00:04
19.05.23
736

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։

Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան։ Պահանջելով՝ ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

Ծնողները պատրաստվում են փակել նաև այլ փողոցներ։