Լրահոս
Քաղաքական
21:25
27.05.23
140

Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը

Սյունիքի Շիկահող գյուղի մոտակայքում ուրբաթ երեկոյան թշնամին առևանգել է պայմանագրային զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին, որոնք «Կամազով» սնունդ տանելիս են եղել մարտական դիրքեր: Նրանց ահաբեկչության մեղադրանք են առաջադրել Բաքվում: Ըստ Հայաստանի քննական կոմիտեի՝ «հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը ու առևանգել հայ զինծառայողներին»: