Լրահոս
Քաղաքական
13:18
28.03.23
45

Ընդդիմությունը մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի

Խորհրդարանական ընդդիմությունը Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Ղազարյանի առաջադրումը պայմանավորված է մի շարք հասարակական նախաձեռնությունների և իրավապաշտպանների մտահոգությամբ: