Լրահոս
Հայաստան
22:50
12.05.22
1 315

Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. կա 3 զոհ, 2 վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից  ահազանգ է ստացվել, որ վիրավորներից  2-ը, գիտակցության չգալով, մահացել են: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Mitsubishi Pajero-ն վարել է երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: