Լրահոս
Հասարակական
13:15
23.05.22
132

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ավազով։