Լրահոս
Հասարակական
23:23
05.02.23
296

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր

Img default alt hy

Փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։30-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail և Reno մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Reno-ի վարորդը և Երևանի գնդի պարեկները։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Nissan X-Trail-ի վարորդն է։

Ավտոմեքենաների բախման հետևանքով Nissan X-Trail-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը (սվետաֆոր):