Լրահոս
Հասարակական
11:26
30.09.22
98

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Honda-ն ու ՎԱԶ 21099-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ սետեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Նարեկ Հայրապետյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Սմբատ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ս. Ալեքսանյանի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Սամսոն Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Երկու ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի։