Լրահոս
Հասարակական
10:57
14.05.22
267

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ավտոքարշակին, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ջիվան Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։