Լրահոս
Տարածաշրջան
18:35
24.11.22
31

Վրաստանում չկան ամուր ինստիտուտներ․ նախագահ

Img default alt hy

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կազմակերպած արդարադատության բարեփոխումների վերաբերյալ համաժողովում խոսել է երկրում արդարադատության բարեփոխումների կարևորության մասին։ Նրա խոսքով, այսօր Վրաստանում չկան ամուր ինստիտուտներ, փոխանցում է Aliq.ge-ն։

«Հասկանալի է, որ արդարադատությունն ու դրա բարեփոխումը գլխավորն է, որովհետև դա մեզ համար միջոց է վերջնականապես դուրս գալու խորհրդային համակարգից։

Մենք ո՛չ ամուր ինստիտուտներ ունենք, ո՛չ արդարության սկզբունքներ։ Այն, որ վրացի է գրել առաջին սահմանադրությունը, հատկանշական է, հիշեցնում է, թե որտեղ էինք և ուր ենք հասել։ Հիմա մենք առաջին քայլերն ենք անում», — ասել է նախագահը։

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Թբիլիսիում, նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել արդարադատության բարեփոխումներին նվիրված համաժողով։