-
Քաղաքական
Փաշինյանը մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ. Թևանյան
15:5106.02.23 -
Հասարակական
Մեքենաներ են արգելափակվել Սևանի ճանապարհին. դժվարանցանելի ճանապարհներ՝ Հայաստանում
15:2906.02.23 -
Հասարակական
Երևանին սիրահարված նկարիչը. Դանիլ Դեգեն հիշեցնում է՝ ինչպես է սիրում մարդը
15:2206.02.23 -
Տարածաշրջան
Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են
15:0406.02.23 -
Տարածաշրջան
Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով
15:0006.02.23 -
Տարածաշրջան
Մայրն ու որդին զոհվել են, հայրն ու դուստրը՝ տեղափոխվել հիվանդանոց. ավերիչ երկրաշարժ՝ Հալեպում
14:2606.02.23 -
Տարածաշրջան
Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել
14:0706.02.23 -
Աշխարհ
Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:5206.02.23 -
Տարածաշրջան
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին
13:3706.02.23 -
Տարածաշրջան
Հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ. սարսափելի երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին
13:3006.02.23
Վրաստանի մենաստաններից մեկում միանձնուհու են բռնաբարել

Վրաստանի Խաշուրիի մունիցիպալիտետի մենաստաններից մեկում միանձնուհու են բռնաբարել: Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, Ցխրամուխիի մենաստանում՝ հարձակման ժամանակ, փոխանցում է Aliq.ge-ը։
Տեղեկությունների համաձայն, գործով ձերբակալել են երկու անձի՝ 27 և 39-ամյա տղամարդու։ Նրանք նախկինում դատապարտված են եղել. մեղադրվում են 1952 թվականին ծնված միանձնուհու նկատմամբ խմբակային կողոպուտի և բռնաբարության մեջ։ Հանցագործությունը պատժվում է մինչև 13 տարի ազատազրկմամբ։
Հարկ է նշել, որ դեպքից տուժած 70-ամյա միանձնուհին Խաշուրիից տեղափոխվել է Թբիլիսի՝ բուժման նպատակով։
Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա սարկավագ Ջաղմաիձեի մեկնաբանությունը Ցխրամուխիի մենաստանում տեղի ունեցածի վերաբերյալ հետևյալն է.
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ցխրամուխիի մենաստանում, կյանքի է կոչում եկեղեցու պատմության ամենադժվար հիշողությունները։
Բացի ազգային ողբերգությունից դժվար է որևէ անուն ընտրել այս չլսված փաստի համար, որի նմանը եղել է միայն երկիրը հիմնովին ավերել ցանկացող թշնամու արշավանքների ժամանակ, և ոչ միշտ…
Յուրաքանչյուր գործողություն անպայման դրդված է շարժառիթով, իսկ սրբությունը վիրավորելը աղավաղված գաղափարախոսություն է, որը սրբապղծման միջոցով վերացնում է բոլոր արգելքները և պղծում այն, ինչը պետք է սնուցի մարդկանց հոգևոր կյանքը»,- նշել է Ջաղմաիձեն:
Պատրիարքարանի հայտարարության մեջ գերակշռում են մեդիայի հանդեպ մեղադրանքները:
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի կարծիքով, չափազանց վտանգավոր է Ցխրամուխիի մենաստանում տեղի ունեցած հանցագործության պատճառները բարդել կոնկրետ լրատվամիջոցների վրա։
«Ցխրամուխիի մենաստանում տեղի է ունեցել սարսափելի, դաժան հանցագործություն, ողջ երկիրը ցնցված է, բայց այս հանցագործության պատճառների համար կոնկրետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեղադրելը չափազանց վտանգավոր է և սխալ»,- նշել է Լոմջարիան։
Օմբուդսմենի խոսքով, վաղը այս հայտարարությամբ հրահրված քաղաքացին կարող է ֆիզիկական հարձակում գործել լրագրողի վրա, բռնաբարել, ինչն արդեն բազմիցս եղել է.
«Վտանգավոր է նման թեմաները շահարկելն ու անմեղ մարդկանցից թշնամու կերպար ստեղծելը։
Բռնության զոհին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Հուսով եմ, որ այս դժվարին պահին նա պատշաճ զգացմունքային աջակցություն կստանա իր շրջապատից»:
Վրացի վերլուծաբան Զաալ Անջափարիձեն դեպքն անվանել է «ամբողջովին նողկալի փաստ»:
«Ցխրամուխիի մենաստանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն՝ պարզելու, թե կոնկրետ ինչն է դրդել այս սարսափելի հանցագործությանը: Դրանից հետո մենք կարող ենք մի քանի հեռուն գնացող եզրակացություններ անել»,- նշել է վերլուծաբանը:
-
16:15 06.02.23 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի Կարդալ ավելին
-
15:54 06.02.23 Թուրքիայում տունը սկսել է փլուզվել ուղիղ եթերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարդալ ավելին
-
15:47 06.02.23 Վրաստանը փրկարարներ է ուղարկում Թուրքիա Կարդալ ավելին
-
15:07 06.02.23 Հալեպը կրկին ցնցվել է․ կա հայազգի 2 զոհ․ Զարմիկ Չիլափոշեան-Պողիկեան Կարդալ ավելին