-
Տարածաշրջան
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
23:5001.07.22 -
Հայաստան
Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին
23:4001.07.22 -
Քաղաքական
Բերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ
22:0001.07.22 -
Քաղաքական
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը
21:4201.07.22 -
Կրթություն և գիտություն
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսը
21:3701.07.22 -
Հայաստան
Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ
21:2601.07.22 -
Տարածաշրջան
Նամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրել
21:1001.07.22 -
Քաղաքական
«Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունի
20:5401.07.22
Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով

«Yerevan.today»-ը գրում է․
«Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։
Գավառ այցից նա հրապարակեց լուսանկարներ ու գրություն, թե․
«Գեղարքունիքի մարզում եմ։ Մարզային այցերն ինձ համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։ Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, և վստահ եմ մինչև այցի ավարտը դեռ կհանդիպեմ»։ Պարզվում է՝ իսկապես շատ հրաշալի մարդկանց է հանդիպել, սակայն այցը իր համար այդքան էլ հաճելի ու հարթ չի անցել։
Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ և սիրված է ուսանողների կողմից, նշում է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։
Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։
Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե ավելի քիչ զբաղվեք դեմագոգիայով, կհասկանաք, թե ինչի մասին է դասախոսությունը։ Բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։
Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։
Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանն ասում է՝ Գավառին համալսարան պետք չէ, պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան»։
-
20:30 01.07.22 Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արմանի եղբայրը Կարդալ ավելին
-
14:01 01.07.22 Արմավիրի մարզում 32-ամյա հայրը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան Կարդալ ավելին
-
13:11 01.07.22 Վրաերթի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է Կարդալ ավելին
-
11:27 01.07.22 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է Կարդալ ավելին