Լրահոս
Հասարակական
14:15
24.11.22
22

Թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը ևս կրակել է Ադրբեջանը: Չորեքշաբթի՝ 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան կողմում հայ զինծառայող է վիրավորվել թշնամու կրակոցից:

Հրազենային վիրավորում ստացել զինծառայողի անվան ու ազգանվան առաջին տառերն է միայն հայտնում պաշտպանության նախարարությւոնը:

Ռ. Ա.-ի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: