Լրահոս
Քաղաքական
23:40
19.06.22
1 130

Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում. Վարդևանյան

Img default alt hy

Տեխնոլոգիաներով մեր ժողովրդին պառակտեցին, իրենց հանրային խոսքով` սև ու սպիտակով ատելություն բերեցին: Բերեցին պատերազմ, աղետ ու հազարավոր զոհեր, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Խաղաղության տեղը առավոտյան թուրքը սպանում է լուսավոր, պայծառ մեր երիտասարդ ԶԻՆՎՈՐԻՆ, երեկոյան օրվա իշխանությունների աջակիցները սպանում են իրենց առաջնորդին վիրավորելու համար:

Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում հայրենակցի վրա կրակում ու սպանում: Ոստիկաններին օգտագործում են ընդդիմության դեմ, քննչականին ընդդիմության դեմ, իսկ իրական հանցագործներին թողում ու չեն էլ կանխում:

Ձեր ստեղծած ներքին ատելությանը ուզեք, չուզեք վերջ ենք տալու, օրինականությունը վերականգնելու ենք»: