Լրահոս
Աշխարհ
12:00
01.04.23
66

Ամուսինը վիճաբանությունից հետո սպանել է իր ռուս կնոջը

Img default alt hy

Թուրքական Էսքիշեհիրում ամուսնու հետ վեճից հետո Ռուսաստանի բնակչուհին սպանվել է դանակի բազմաթիվ հարվածներով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Habertürk հեռուստաալիքը:

«Անհայտ պատճառներով Աթիլա Ս.-ի և նրա կնոջ՝ ծնունդով Ռուսաստանից Ելենա Սամսանովայի միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության թեժ պահին Աթիլա Ս.-ն խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ Սամսանովային: Երբ հարևանները ձայներ են լսել և հայտնել կատարվածի մասին, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բժիշկներն արձանագրել են Ելենա Սամսանովայի մահը: Աթիլա Ս.-ն, որը միջադեպի ժամանակ ձեռքի վնասվածք էր ստացել, ձերբակալվել է»,- հայտնել է հեռուստաալիքը։

Յունուս Էմրե պետական ​​հիվանդանոցում բուժվող Աթիլա Ս.-ն այնուհետև տեղափոխվել է Էսքիշեհիրի անվտանգության վարչության հանրային անվտանգության բաժին՝ ցուցմունք տալու համար։

«Ելենա Սամսանովայի մարմինը դատախազության և ոստիկանության կողմից զննվելուց հետո դիահերձման համար տեղափոխվել է Էսքիշեհիր Օսմանգազիի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է», – մանրամասնել է հեռուստաալիքը։