Լրահոս
Տարածաշրջան
15:23
17.08.22
49

Թուրքիայի Հանրապետության շրջանում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար

Img default alt hy

2021թ. վարչական շրջանի ղեկավարի համար անցկացված քննությունը հանձնելուց և հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո ազգությամբ հայ Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի կազմում գտնվող Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար և առաջիկա օրերին անցնելու է պարտականությունների կատարմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Aynahaber.net»-ը:

Բերք Աջարը առաջին հայն է, ով Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դարձել է վարչական շրջանի ղեակավար:

Բաբադաղի արդեն նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշը օգոստոսի 16-ին պաշտոնապես թողել է աշխատանքն ու հրաժեշտ տվել շրջանին։