Լրահոս
Միջազգային
15:38
24.11.22
28

Թուրքիան հրթիռակոծել է սիրիական նավթային կայանը. Էրդողանն սպառնում է՝ «սա դեռ սկիզբն է»

Թուրքական օդուժը շարունակում է «ճիրան ու սուր» օպերացիան Սիրիայի հյուսիսում: Հրթիռային հարվածներ են հասցվել Ալ-Հասաքա նահանգի Զարբա նավթային կայանին:

Թիրախ են դարձել Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերը, նավթի և գազի հանքավայրերը: Նավթամուղերի աշխատանքը դադարեցվել է, էլեկտրաէներգիան նույնպես անջատվել է: