Լրահոս
Միջազգային
17:07
31.03.23
41

Թուրքիան բացում է ՆԱՏՕ-ի դուռը Ֆինլանդիայի համար

Մոտ 10 ամիս աղմուկից հետո  Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցության հայտը: 276 պատգամավոր կողմ է քվեարկել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից միակն էր, որ դեռ չէր հաստատել Հելսինկիի անդամակցության դիմումը:  

Ֆինլանդիան և Շվեդիան անցած  տարվա մայիսին ուկրաինական պատերազմի ֆոնին են դիմել ՆԱՏՕ, որ մտնեն Դաշինքի կազմ։ Սակայն Շվեդիայի հայտը Անկարան մինչ օրս չի հաստատել, քանի որ այդ երկիրը չի կատարել թուրքական պահանջները: