Լրահոս
Միջազգային
23:00
17.08.22
46

Թուրքական զորքը՝ Դեր Զորում, Հալեպում. Էրդողանի խոստացած պատերազմը՝ Սիրիայում

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողություններից ժամեր անց արդեն հայտնի է երկու տասնյակ զոհի մասին: Այս օպերացիան ամիսներ շարունակ անոնսում էր Էրդողանը: Նրա խոսքով թուրքական բանակը պետք է մաքրի թուրք-սիրիական սահմանը ենթադրյալ քուրդ ահաբեկիչներից և անվտանգության 30 կիլոմետրանոց գոտի ստեղծի: Թուրքերի դեմ պայքարում քրդերին մենակ չեն թողել Սիրաիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը։