Լրահոս
Իրավական
09:30
01.02.23
137

Թմրանյութը պահել էր Հոռոմի մշակույթի տան մոտ

Img default alt hy

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները հավաստի տվյալներ ունեին, որ Հոռոմ բնակավայրի 9-րդ փողոցի մի բնակիչ նույն համայնքի մշակույթի տան մոտ պահում է թմրամիջոց: Իրացնելով ստացված տվյալները՝ հունվարի 26-ին Հոռոմ բնակավայրում ոստիկանները հայտնաբերեցին նրան, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին:

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակի և փայլաթիթեղի մեջ լցված թմրանյութի նմանվող 2 զանգված՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով:

Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: