Լրահոս
Հասարակական
10:53
14.05.22
274

Տիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է

Img default alt hy

Մայիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է  «Shamshyan.com»-ը:

Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։