Լրահոս
Հասարակական
00:20
28.05.23
100

Տեսանյությում երևացող թղթերը տարբեր տարիների ցուցադրությունների, գիտաժողովների աշխատանքային սևագրերն են․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Img default alt hy

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

«Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ասվում է, որ այրվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր։