Լրահոս
Հասարակական
23:45
28.05.23
122

Տավուշում փայտե տնակ է այրվել

Img default alt hy

Մայիսի 28-ին՝ ժամը 17:11-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող փայտե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 18:42-ին: Այրվել է փայտե տնակը՝ գույքով (մոտ 80 քմ)։

Փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։