-
Արտաքին քաղաքականություն
Հորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ
20:4507.06.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Բարբարոսական ակտ՝ ուկրաինական պատերազմում. օրհասական է իրավիճակը Կախովկայում
20:3007.06.23 -
Տարածաշրջան
Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո
19:3007.06.23 -
Հասարակական
Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք
18:4507.06.23 -
Շոու բիզնես
Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18:3007.06.23 -
Իրավական
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
18:1507.06.23 -
Հասարակական
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
17:3007.06.23 -
Տարածաշրջան
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
17:1507.06.23 -
Հասարակական
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
17:0007.06.23 -
Կրթություն և գիտություն
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
16:4507.06.23 -
Իրավական
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
16:1507.06.23 -
Համայնքներ
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
15:3707.06.23 -
Հասարակական
Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
15:3007.06.23 -
Աշխարհ
Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
15:1507.06.23 -
Հասարակական
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:4507.06.23 -
Հասարակական
Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
13:3007.06.23
Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. խուճապը վնասում է տուժածին

Դպրոցում, համալսարանում, հատուկ դասընթացների ժամանակ սովորեցնում են, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն թողարկում, սակայն միևնույնն է, քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել, գրել է Aysor.am-ը։
Խուճապային իրավիճակից և վախից ելնելով, շատերը սխալներ են թույլ տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս, որոնցից ամենատարածվածներն են.
Օգնություն էպիլեպսիայի նոպայի դեպքում
Շատերը փորձում են այնպես անել, որ նոպայի ժամանակ մարդը պատահաբար իր լեզուն չկծի կամ կուլ չտա: Վերցնում են ինչ-որ առարկա և փորձում այն հիվանդի ատամների արանքում տեղավորել: Իրականում, պարզապես պետք է այնպես անել, որ ցնցումների ժամանակ մարդը գլուխը չվնասի ինչ-որ բանի հարվածելով:
Ճանապարհատրանսպորտային պատահար
Սկզբում պետք է օգնություն կանչել և համոզվել, որ մեքենայի շարժիչն անջատված է: Այնուհետև անցնել տուժածին օգնություն ցուցաբերելուն: Ամենակարևորը` կանգնացնել արյունահոսությունը և մարդուն գիտակից վիճակում պահել. սրա համար բավարար է պարզապես նրա հետ զրուցելը:
Կարևոր է տուժածին հնարավորինս քիչ շարժել, մարդիկ բնազդաբար փորձում են որքան հնարավոր է արագ տուժածին դուրս բերել մեքենայից, ինչն իրականում ավելի է վատթարացնում նրա վիճակը, պատճառ դառնում նոր վնասվածքների: Մեքենայից դուրս քաշել պետք է միայն մեքենայի այրվելու դեպքում, այլ իրավիճակներում պետք է սպասել մասնագետների ժամանմանը:
Սրտի նոպայի դեպքում
Նման դեպքում առաջին քայլը մասնագետներին ահազանգելն է: Ստուգե՛ք անոթազարկը, դրա բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին: Տուժածին չոր մակերեսի վրա պառկացրեք, հանե՛ք բոլոր սեղմող իրերը` գոտին, փողկապը, արձակեք կոճակները: Սեղմող շարժումներ կատարեք կրծքավանդակի ստորին հատվածում: Եթե անօգուտ է՝ անցեք արհեստական շնչառության ու սրտի մերսման, մինչև անոթազարկի հայտնվելը:
Այրվածքների դեպքում
Սկզբում ազատվեք վերքը ծածկող գործվածքներից, և փորձեք այն սառեցնել, օրինակ՝ սառը ջրի տակ պահելով: Կարելի է նաև սառույց և սառեցված մթերքներ օգտագործել: Այնուհետև հարկավոր է մաքուր վիրակապ դնել:
Հիմնական սխալը այրվածքի մակերեսին յուղային կոսմետիկ միջոցներ կամ ձեթ քսելն է, ինչը միայն վատթարացնում է վիճակը` խանգարելով ջերմակարգավորմանն ու հեղուկի արտահոսքին: Մոռացեք նաև սպիրտային լուծույթների մասին, այլապես, ջերմային այրվածքին կգումարեք քիմիականը:
Դողի և բարձր ջերմության դեպքում
Իհարկե, բոլորս միանգամից սկսում ենք փաթաթվել տաք ծածկոցներով, բայց իրականում սա սխալ է: Մարմինն առանց այդ էլ տաք է, անհրաժեշտ է այն սառեցնել, և ոչ հակառակը:
-
12:00 07.06.23 Ի՞նչ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորեն տարեցները, երեխաները կամ հղիները առողջ լինելու համար. ԱՆ Կարդալ ավելին
-
20:15 06.06.23 Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ Կարդալ ավելին
-
11:00 06.06.23 Ի՞նչ պատճառներով են քրտնում ձեռքերը. հիպերհիդրոզի բուժման ժամանակակից մեթոդը Կարդալ ավելին
-
21:45 05.06.23 Հակասնկային դեղամիջոցներ. կիրառությունն ու ազդեցությունն օրգանիզմի վրա Կարդալ ավելին