-
Հայաստան
Հայլուր 20։30 Բարբարոսական ակտ՝ ուկրաինական պատերազմում. օրհասական է իրավիճակը Կախովկայում
20:3007.06.23 -
Տարածաշրջան
Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո
19:3007.06.23 -
Հասարակական
Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք
18:4507.06.23 -
Շոու բիզնես
Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18:3007.06.23 -
Իրավական
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
18:1507.06.23 -
Հասարակական
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
17:3007.06.23 -
Տարածաշրջան
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
17:1507.06.23 -
Հասարակական
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
17:0007.06.23 -
Կրթություն և գիտություն
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
16:4507.06.23 -
Իրավական
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
16:1507.06.23 -
Համայնքներ
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
15:3707.06.23 -
Հասարակական
Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
15:3007.06.23 -
Աշխարհ
Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
15:1507.06.23 -
Հասարակական
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:4507.06.23 -
Հասարակական
Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
13:3007.06.23
Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Փաշինյանին

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։
«Արձանագրում ենք՝
-2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններն «ագրեսիա» չճանաչելու հիմնավորմամբ,
-ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու մասին միջոցառումների համալիրը կարող է ընդունվել ամբողջությամբ (6 կետ) կամ առանձին-առանձին,
-ս․ թ․ փետրվարին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու մասին խոսեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում առաքելության անձնակազմը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում,
-2023թ․ մարտի 3-ին Գերմանիայի բունդեսթագում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։
Փաստում ենք՝
-2021-2022 թթ․ Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը կարողացավ գրավել մի քանի տասնյակ մարտական հենակետեր, ռազմավարական նշանակության բարձունքներ, կոմունիկացիաներ և ճանապարհներ,
-44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնք» նախաձեռնությունը,
-2023թ․ մարտին այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին դիմել էր խնդրանքով՝ աջակցել դեպի Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին,
-օրեր առաջ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն սկսելու կոչով,
-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ակնհայտ քաղաքական, դիվանագիտական և քարոզչական բացահայտ ճնշումներով Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հող է նախապատրաստվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումով և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելով,
-Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնավորում է նաև տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու անհրաժեշտությամբ։
Մարտի 3-ին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնահատեց հետևյալ կերպ․ «Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում»։
Փաստացի, Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման բացակայության պայմաններում ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։
Հաշվի առնելով առկա իրողությունները՝ դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով։ Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվի մերժման հիմնավորումները։
Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը, առաջանում է ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով դիմելու անհրաժեշտություն՝ օրակարգում ընդգրկելով ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը հրատապ կյանքի կոչելու հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ժամ առաջ ստորագրելու պահանջը։
Սույն հայտարարությամբ դիմում ենք քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին միասին հանրային պահանջ ձևավորելու նպատակով։
Սույն հայտարարությունը բաց է միանալու համար»,- ասվում է հայտարարությունում։
-
10:45 07.06.23 Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Կարդալ ավելին
-
23:41 06.06.23 Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
-
22:30 06.06.23 Հայաստանի կառավարությունը լեգիտիմ չէ. փաստեր է ներկայացնում սահմանադրագետը Կարդալ ավելին
-
21:15 06.06.23 Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն․ Էլինար Վարդանյան Կարդալ ավելին