Լրահոս
Տարածաշրջան
23:59
09.10.22
62

Ստամբուլում պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել

Img default alt hy

 

Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։

«Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա Twitter-ում։

Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ բրիգադներ և շտապօգնության մեքենաներ։