Լրահոս
Սփյուռք
19:12
17.08.22
43

Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալուի» պայթյունի զոհերի հիշատակին

Img default alt hy

Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: