Լրահոս
Միջազգային
00:05
23.09.22
53

Սիրիայի ափերի մոտ միգրանտներով նավի խորտակման հետևանքով 34 մարդ է զոհվել

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ սիրիական Տարտուս քաղաքի ափերի մոտ միգրանտներով նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, փրկվել է 14 մարդ, հայտնում է Sham FM ռադիոկայանը՝ վկայակոչելով սիրիական ծովային նավահանգիստների վարչակազմը։

«Տարտուսի ափերի մոտ նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, 14-ին հաջողվել է փրկել: Փրկարարական գործողությունը շարունակվում է», – ռադիոկայանի խոսքերն է մեջբերում ծովային նավահանգիստների վարչության ղեկավար Սամիր Կուբրուսլին, փոխանցում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհվածի և 13 ողջ մնացածների մասին։

Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավը Լիբանանից մեկնել է մի քանի օր առաջ, նավի վրա եղել են Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիներ, ինչպես նաև անհայտ քաղաքացիություն ունեցող անձինք։ Փրկվածներից մեկը գնահատել է, որ ուղևորների թիվը մոտ 150 է, հաղորդում է Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը: